25.10.2019|
22:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ենթադրում է, որ Հայաստանը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման՝ բրիտանական BBC ռադիոկայանի Hard Talk հաղորդաշարին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցին, որ վարչապետի կողմից նշված «Արցախը Հայաստանն է, և վերջ» կարգախոսը հակասում է խաղաղությանը միտված գործընթացին: