Այն, որ նախկին իշխանությունների նման, այս իշխանությունն էլ ոչ մի պարզաբանում չի ներկայացնում այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի կամ աշխատանքից ազատման մասին, նորություն չէ:
Աշխարհում իտալերենի շաբաթվա շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան:
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ռաջ Իբրահիմը, դրական գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 Մաշտոցի պող. 5 ,5ա, 5բ, 5գ, 5դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին Է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ Էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնի թեկնածությունն Է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի մերժած Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն՝ հայտնել Է Reuters-ը:
Եվրախորհրդարանում հինգշաբթի քվեարկության է դրվելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Փաստաթղթում առաջարկվում է Եվրամիությանը մուտքի վիզայի արգելք մտցնել թուրք պաշտոնյաների նկատմամբ:
ԵՄ երկրները չորեքշաբթի համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ժամկետի հետաձգման անհրաժեշտության հարցում, սակայն նոր ժամկետը դեռ չեն հաստատել՝հայտնում է The Guardian-ը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...