-
24.10.2019|
13:02
Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից՝ ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
-
24.10.2019|
12:57
Հոկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը հոկտեմբեր23-25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
24.10.2019|
12:56
ՌԴ պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ քննարկվում է ավելի շատ S-400 համակարգեր Թուրքիային վաճառելու հարցը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են «ֆինանսավորման և մատակարարման ժամանակացույցը»:
-
24.10.2019|
11:22
Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է նախագահի աշխատակազմի անփոփոխ ղեկավար Ռամիզ Մեհտիևը և նույն օրը նշանակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, որտեղ աշխատում էր դեռ խորհրդային տարիներին:
-
24.10.2019|
11:19
Հնդկաստանում պատրաստել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը, որն արդեն Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Այս մասին գրում է Korrespondet.net-ը՝ հղում անելով հրուշակեղեն արտադրող Instagram-ի էջին:
-
23.10.2019|
22:17
2019-ի 9 ամիսներին՝ 2018-ի համեմատ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի է փոխանցվել 648.8 մլն դրամ։ Աճը կազմել է 12.6 տոկոս։ Ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել։
-
23.10.2019|
22:16
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։
-
23.10.2019|
22:11
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։
-
23.10.2019|
22:08
ԱՄՆ դեսպանատունը կտրուկ դատապարտել է Ադրբեջանում իշխանամետ լրատվամիջոցների և հեռուստաալիքների հրապարակումները, որ ԱՄՆ-ը կանգնած է հոկտեմբերի 19-ին Բաքվի բողոքի ցույցերի հետևում՝ գրում է turan.az-ը:
-
23.10.2019|
22:06
Սիրիայում քրդերը դեռ չեն մեկնաբանել համաձայնագիրը, որը նախօրեին կնքել են Թուրքիան և Ռուսաստանը՝ հայտնում է Al Jazeera- ն: