22.10.2019|
12:50
ՍԴ շուրջ գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որ կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց ՍԴ, կանգնել են փաստի առաջ և չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։