Ողջ համացանցը քննարկում է «hetq.am»-ի այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
Հոկտեմբերի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, Ավրորա ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության գրքի շնորհանդեսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի
շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ՝ հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում կազմակերպվեց համերգ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին:
Ճապոնիան և Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել Իրանին վարկ տրամադրել 18,4 միլիարդ դոլարի չափով, պայմանով, որ Թեհրանը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News.am-ին հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Իրանի համագործակցության հեռանկարներին և ընդգծել Հայաստանի դերակատարությունն այդ հարաբերությունների զարգացման գործում:
«Մենք շատ կարևոր քայլ արեցինք այս օպերացիայով՝ ապահովելով մեր երկրի անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ի հետ հինգշաբթի օրվա մեր համաձայնությունը մեր դիվանագիտական հաջողության արտացոլումն է: Ես կրկնում եմ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ մեր հայտարարած անվտանգության գոտին պետք է մաքրվի 120 ժամում, և այդ ժամանակը սկսվել է հինգշաբթի երեկոյից»,- ասել է նա:
Քաղաքապետ Հայկ Մարության Երևանի տոնակատարություններից հետո մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Ֆեյսբուքում նա գրել է. «Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...