-
20.10.2019|
13:34
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայից ստացավ հայցադիմում ՝ Brexit-ի ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Twitter-ում նա հաստատեց, որ հարցումը հասել է: Տուսկը նաև ավելացրեց, որ ինքը կխորհրդակցի ԵՄ առաջնորդների հետ, թե ինչպես արձագանքել հայցադիմումին:
-
20.10.2019|
13:34
Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են թուրք-սիրիական սահմանին ստեղծել 444 կմ երկարությամբ անվտանգության գոտի:
-
20.10.2019|
13:33
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ասել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքից դեպի արևմտյան Իրաք հազար զինվորական է տեղափոխվում՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար՝ հայտնում է Reuters-ը:
-
20.10.2019|
13:32
ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը:
-
20.10.2019|
13:31
«Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
-
20.10.2019|
13:30
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային՝ հայտարարվեց «Ավրորա» ֆորումի շաբաթ երեկոյան Երևանում անցկացվող հանդիսության ժամանակ:
-
20.10.2019|
11:33
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը չքննարկեց Բորիս Ջոնսոնի՝ ԵՄ-ի հետ համաձայնեցրած բրեկզիտի գործարքը, և հիմա վարչապետը պարտավոր է Բրյուսելից բրեկզիտի հետաձգում խնդրել:
-
20.10.2019|
11:30
Հարյուրավոր մարդիկ Լիբանանում փողոց են դուրս գալիս՝ բողոքելու հարկերի ու կոռուպցիայի դեմ: Երեկ կեսօրին Բեյրութում կառավարության շենքի դիմաց ցուցարարները հավաքվել էին պետական դրոշներով:
-
20.10.2019|
11:27
Volvo XC40 Recharge-ը կլինի Volvo ընկերության առաջին էլեկտրամեքենան։ Այս մասին տեղեկացնում է motor1.com-ը:
-
20.10.2019|
11:26
«Հայելու առաջ» հաղորդաշարը փակվել է: Պատճառն, ըստ երևույթին, քաղաքական է, ինչի մասին հայտարարել է հենց հաղորդման հեղինակ-վարող Անժելա Թովմասյանը։