-
17.10.2019|
12:24
Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա: Նա միանալու է ամերիկյան մեծ պատվիրակությանը, Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններում համոզելու դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:
-
17.10.2019|
11:57
ԱՄՆ-ի հեռանալու շնորհիվ՝ ՌԴ նախագահը ստիպեց իրեն ճանաչել թիվ 1 միջնորդ՝ իր դաշնակից Դամասկոսի, Վաշինգտոնի լքած քրդերի ու Անկարայի միջև՝ գրում են Բենուա Վիտկինն ու Բենջամեն Բարտը Le Figaro-ում:
-
16.10.2019|
21:52
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին:
-
16.10.2019|
21:50
Իտալացի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն Էկրան Է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով՝ հայտնել Է Todey իտալական հրատարակությունը:
-
16.10.2019|
21:50
Ալիևի հայտարարությունը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» Ադրբեջանում քարոզչական և տեղեկատվական պատերազմում վեր է ածվել նոր թեզի՝ ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
-
16.10.2019|
21:49
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի հարավային շրջանում հնագետները 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել՝ հայտնում է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը: Էլ-Ասասիֆ դամբարանադաշտի սարկոֆագները լավ են պահպանվել, պարզորոշ երևում են գունագեղ նկարները և գրությունները:
-
16.10.2019|
21:48
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:
-
16.10.2019|
21:47
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում՝ Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։
-
16.10.2019|
21:47
Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը անդրադարձել են երկու երկրներում գտնվող ազատազրկված անձանց։
-
16.10.2019|
21:46
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը մեծ ներդրում կբերի Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում: