-
12.10.2019|
22:42
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - գրել է ՀՀ վարչապետը:
-
12.10.2019|
22:41
Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր, Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
12.10.2019|
22:40
«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․ Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
-
12.10.2019|
22:38
Երկու օր է՝ ողջ համացանցը քննարկում է այն հարցը, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին։
-
12.10.2019|
19:04
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին բոլոր ընթերցասերներին հրավիրում է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահ՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսին:
-
12.10.2019|
19:03
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է տեղեկությունը, որ ամերիկացի զինվորականները հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ:
-
12.10.2019|
19:02
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որը թույլատրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:
-
12.10.2019|
19:01
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմը Բերնարդո Սիլվայի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գոնսալո Գուեդեշի խփած գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց մրցակցին։
-
12.10.2019|
19:00
ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում, գրում է The New York Times-ը՝ ամերիկյան ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով։
-
12.10.2019|
18:59
Բարեգործության այն մոդելը, որ երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները և շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ՝ խանգարել, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
¦ հետ չես` մեր դեմ ես" title="Մեզ հետ չես` մեր դեմ ես" />