-
09.10.2019|
20:39
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամ կարող է լքել պաշտոնն առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ԵՄ-ից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին՝ գրել է The Times-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի՝ անունները չնշված անդամների:
-
09.10.2019|
20:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել` գրելով. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան»:
-
09.10.2019|
20:38
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին: Հանդիպումը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ։
-
09.10.2019|
20:37
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:
-
09.10.2019|
20:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից չի ազատել։ «Անհեթեթ լուրեր են», - լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը, որը մասնակցում էր «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին:
-
09.10.2019|
20:35
Էկվադորում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով կառավարությունը մայրաքաղաք Կիտոյից տեղափոխվել է այլ քաղաք: Ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերն ու խորհրդարանը:
-
09.10.2019|
20:34
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության և անվտանգության գոտու հարցերը, հայտնում է Daily Sabah-ը:
-
09.10.2019|
20:34
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից:
-
09.10.2019|
20:33
Իրանի բանակը նախապես չհայտարարված զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսարևմտյան՝ Թուրքիային սահմանամերձ շրջանում: ISNA գործակալությունը հաղորդում է, որ զորավարժություններում ընդգրկված են արագ արձագանքման զորամիավորումներ, հարձակողական բրիգադներ և ուղղաթիռներ:
-
09.10.2019|
14:20
Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն և Ֆինանսական համակարգ հենասյուներում։