ԱՄՆ պետական դեպարտամենտը ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նախապատրաստման գործընթացի շրջանակում պատասխանել Ներկայացուցիչների տան հետախուզության, արտաքին հարցերի, հսկողության և բարեփոխումների հանձնաժողովների անդամների հարցերին:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն ասել է, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, չեն հայտնում՝ պատճառաբանելով, որ անձնական տեղեկություն է։
Հոկտեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին կնվազի 4-5 աստիճանով։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու հոկտեմբերի 10-11-ին Աշգաբատում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Ստոկհոլմում մեկնարկել է նոբելյան շաբաթը, առաջիկա մի քանի օրերին պարզ կլինի, թե ամենատարբեր ոլորտներում ովքեր մրցանակի կարժանանան: Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների անուններն, օրինակ, հայտնի են:
2019-ի օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։
Day. Az-y հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ալի Հիդայաթօղլու Ասադովին վարչապետ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Նովրուզ Իսմայիլօղլու Մամեդովն ազատվել է վարչապետի պաշտոնից:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...