05.10.2019|
20:41
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։ Միշտ չէ, որ կիսում եմ զլմների, այդ թվում ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք զլմների տեղեկատվական քաղաքականության հետ, թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա» Facebook- ում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: