-
03.10.2019|
22:39
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ է անում գործընկերներին կառուցողական քննարկումներ ծավալել. «ԲՀԿ նախագահ պարոն Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո՝ չմասնակցել «Իմ քայլի» կողմից ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանն, իմ որոշ գործըկներներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժշտության մասին», - ասաց Տոնոյանն՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ:
-
03.10.2019|
22:38
Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ։ Դա անպտուղ փորձ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
-
03.10.2019|
22:37
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
-
03.10.2019|
22:36
Aysor.am-ը գրել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: 2019-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
-
03.10.2019|
22:35
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս, որտեղ հոկտեմբերի 4-5-ը պետք է մասնակցեր ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովին:
-
03.10.2019|
22:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
-
03.10.2019|
22:32
Ալեն Սիմոնյանը քաղաքական է համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը
նպատակահարմար չհամարեց մասնակցել Ազգային ժողովում իր լիազորությունները դադարեցնելուն վերաբերող նախագծի քննարկումներին:
-
03.10.2019|
22:25
Հայաստանը կարևոր է համարում, որ «միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից», հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
-
03.10.2019|
22:24
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի տանը տեղի կունենա համայնքի գրադարանի պաշտոնական վերաբացումը:
-
03.10.2019|
20:38
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ ու քննություն անկացնելու համար առաջարկում է հանձնաժողով ձևավորել: