03.10.2019|
13:57
«Հրապարակը» գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, և որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև՝ Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։