02.10.2019|
16:17
Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ գրող, հրապարակախոս Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում: Հայաստանի հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը հուղարկավորության իրականացումը հանձնարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային: