-
30.09.2019|
22:37
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների:
-
30.09.2019|
22:36
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի երեկոյան ժամանեց Հայաստան։
Երևանի օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռոհանին հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդլայնված կազմով:
-
30.09.2019|
22:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերություններում մութ անկյուններ չլինեն:
-
30.09.2019|
22:34
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
-
30.09.2019|
22:33
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնում, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը չի թանկանա՝ հերքելով մամուլում շրջանառված տեղեկությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի համար նախատեսված գազը թանկացնել 30 տոկոսով:
-
30.09.2019|
22:32
Լոնդոնը կրկին հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը հոկտեմբերի 31-ին կարող է լքել Եվրամիությունը առանց Բրյուսելի հետ ընդհանուր հայտարարի գալու՝ Մանչեսթրում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը:
-
30.09.2019|
22:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
-
30.09.2019|
14:30
«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում 40-ից ավելի արհեստագործ հինգ մարզից մասնակցել են «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին։
-
30.09.2019|
14:29
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգով հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Concertgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ):
-
30.09.2019|
14:28
«Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: