-
28.09.2019|
13:43
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը զորավարժությունների ընթացքին հետևելիս հանդիպել է ուղիղ գծով շարված փոքրիկների և մոտեցել է իր «զինվորների» հետ զրուցելու: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.«Զորավարժարանի ճանապարհին «զորք» էր շարված»:
-
28.09.2019|
13:42
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Կուրտ Վոլկերը հրաժարական է տվել՝ հաղորդում է CNN-ը։
-
28.09.2019|
13:41
Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։
-
28.09.2019|
13:40
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նյու Յորքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, այղ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը, գրում է ria.ru-ն:
-
28.09.2019|
13:39
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
-
28.09.2019|
13:38
«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը»՝ տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
-
28.09.2019|
13:37
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։
-
28.09.2019|
13:37
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձի միջոցառմանը:
-
28.09.2019|
13:36
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
-
28.09.2019|
13:34
Խստորեն դատապարտում եմ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: