28.09.2019|
00:31
Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված և համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից և խնդիրներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ դատախազության սահմանադրական գործառույթների, մյուս մասը՝ ըստ հանցագործությունների տեսակների: