26.09.2019|
16:56
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես եկավ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը, որին շատ քննադատներ անվանել են ուղղակի հրաշք։ Երաժիշտը կատարեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆերենց Լիստի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։