-
24.09.2019|
22:42
Lockheed Martin ընկերությունը մինչև 2030-ը Orion տեսակի մինչև 12 տիեզերանավ կկառուցի: Պատվիրատուն ՆԱՍԱ-ն է, տիեզերանավերը պետք է Լուսին թռչեն: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:
-
24.09.2019|
22:41
Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի անվան կենսաբժշկական ինստիտուտի հետազոտող-գիտնականները բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ տարօրինակ բացահայտում են արել: Ըստ նրանց՝ միլիոնավոր տարիներ առաջվա՝ մարդկանց վարակած վիրուսները կարող են չեզոքացնել օրգանիզմում նոր-նոր ձևավորվող քաղցկեղածին բջիջները:
-
24.09.2019|
22:38
Հռոմում իր աշխատանքները սկսեց կիբեռանվտանգության ոլորտում միջազգային «Cybertech» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
-
24.09.2019|
22:37
ԱՄՆ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար շրջանակների շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
-
24.09.2019|
22:36
Հայաստանի և արտերկրի բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է նրա ինտենսիվ բուժմանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
-
24.09.2019|
22:35
Հաջորդ շաբաթ Սոչիում Վալդայան ակումբի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ակումբի հյուրերի, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը:
-
24.09.2019|
22:34
Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է՝ ֆեյսբուքում գրել է Աղվան Վարդանյանը։
-
24.09.2019|
22:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին՝ այլ հարցերի հետ մեկտեղ խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
-
24.09.2019|
22:32
Այսպիսի բան, երբ հազարավոր մարդիկ ներգրավում են զորահավաքային վարժանքներին, երբևէ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած զորավարժություններին:
-
24.09.2019|
22:31
Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է: Միասին ճանապարհ ենք անցել», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը: