Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում, Թել Ավիվում։ Թեև Հայաստանը ունի ոչ ռեզիդենտ դեսպան և 1992-ից հաստատված դիվանագիտական հարաբերություններ, չուներ դեսպանություն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևեր, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու՝ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Շուրջ 500 երեխաներ 2019-ի ամառային արձակուրդի ընթացքում ընթերցել են տասնյակ գրքեր, մասնակցել գրական քննարկումների ու միջոցառումների, կարծիքներ են գրել գրքերի վերաբերյալ, ակտիվ գրական կյանք են վարել:
Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։
«Ես որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ փոփոխություններ են կատարվել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):
«Ժողովուրդը» գրում է. «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...