14.09.2019|
13:14
«Փաստը» գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջև են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։ Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, և փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։