13.09.2019|
15:24
Սեպտեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի Բարձր Հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեցին միջազգային ժյուրիի 2-օրյա բուռն աշխատանքները։