12.09.2019|
21:49
«Տաս տարի, մեղադրյալ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էիք, նույն հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում, գոնե ձևականորեն ասեիր՝ այ Սերժ, արի գոնե ձևականորեն այս Մարտի 1-ի էջը բացենք և փակենք»,- Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ դատարանում Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Ըստ Քլոյանի՝ գոնե ձևական մի քանի անձ պատիժ կրեր: