12.09.2019|
13:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի շուրջ տարածվող լուրերին ու իր ֆեյսբուքյան էջում գրել. «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել: