11.09.2019|
14:33
Սեպտեմբերի 12-ին հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի միջազգային «Երաժշտությանտան» նախագահ, նաև «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը արժանացած Վլադիմիր Սպիվակովը կնշի իր 75-ամյա հոբելյանը: Այս տարի նաև նշվում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի 40-ամյակը: