Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո սեպտեմբերի 8-ին` ժամը 11:48-ին, դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին՝ տեղեկացնում է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպ» ընկերությունը:
Իրանիմիջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան և Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանման աշխատանքը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների «2+2» ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքներին:
Եգիպտոսի հարավի Լուքսոր քաղաքի թանգարանում առաջին անգամ ցուցադրել են հին եգիպտական կին փարավոն Թաուսերթի վարդագույն գրանիտե սարկոֆագը, որը կառավարել է մ.թ.ա. 1188 – 1186 թվականներին: Մի քանի օր առաջ սարկոֆագը հայտնաբերման պահից առաջին անգամ հանվել է Արքաների հովտի KV13 դամբարանից և տարվել Լուքսորի թանգարան, որտեղ կմնա մշտապես:
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է լրագրողներին՝ ինչ նոր սակագնով է երկիրը Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու։ Հոկտեմբերի 1-ից գազի գինը 1000 խմ-ի դիմաց ներկա 235 դոլարից նվազելու է 10-15 դոլարով։ Հունվարի 1-ից զեղչը կարող է հասնել 45-50, իսկ ապրիլի 1-ից՝ 70 դոլարի։
Հնդաստանի հյուսիսում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:10-ին Ջամմու և Քաշմիր միութենական տարածքի և Խիմաչա- Փրադեշ նահանգի մի քանի շրջաններում: Այդ տեղանքում երկրաշարժն ունեցել է 3,2 մագնիտուդ հզորություն:
Եվս 8 նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես քաղաքական թիմ ունենք մեր դիրքորոշումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետի հայտարարությանը:
Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն, 168.am-ին հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Մոսկվայում է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ՊՆ նախարար Ֆլյուրանս Պարլին և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Կլեր Լենդեն:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...