09.09.2019|
23:23
Արարատյան դաշտավայրի խորհրդանիշ համարվող արագիլները մոտ մեկ ամիս առաջ հայտնվել էին աղետի առջև: Նրանք Արաքս գետի ջրատարերում ձուկ որսալու ժամանակ ինչ-որ յուղով էին աղտոտվել, դրան էլ գումարվել էր աղբանոցների մուրն ու ճենճը, և թուռչունները, փետուրներին ծանրացած յուղի ու ճենճի պատճառով, չէին կարողանում թռչել: