-
02.09.2019|
21:51
Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա պլանի՝ սկսվել են «ԹուրԱզ Արծիվ-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։
-
02.09.2019|
21:50
Սիրելի՛ արցախցիներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
-
02.09.2019|
21:49
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ, մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։
-
02.09.2019|
21:48
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
02.09.2019|
21:47
Սիրելի արցախցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն:
-
02.09.2019|
21:45
«Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր երկրին ծառայելը ինձ համար մեծ պատիվ էր և նաև մեծ պատասխանատվություն: Ես եղել եմ և կշարունակեմ լինել «Վրացական երազանք»-ի անդամ և մեր երկրի հավատարմի զինվորը»:
-
02.09.2019|
21:44
«Եվրոպական պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում 2015-ին կնքված միջուկային համաձայնագրերի փրկության ուղղությամբ»՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
02.09.2019|
21:43
Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։
-
02.09.2019|
21:43
Արցախ այցի շրջանակում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
-
02.09.2019|
21:41
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մասնակցել են Թուրքիայի հաղթանակի տոնի առիթով Անկարայում՝ նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելությանը: