29.07.2019|
10:46
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ում գրել է, որ ինքը ցանկացել է Թեհրան մեկնել և «ուղղակիորեն խոսել իրանցի ժողովրդի հետ», սակայն Իրանի իշխանությունները չեն ցանկացել իրեն ընդունել՝ «Ռեժիմը չի ընդունել իմ առաջարկը»։ Նա հավելել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաճախ է ԱՄՆ-ում լինում, որտեղ կարող է «ազատ խոսել»։