26.07.2019|
11:17
Մոտ 100 ՀՀ քաղաքացի գտնվում է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում և չի կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չեղարկվել է նրանց չվերթը: Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը հայտնեց, որ արդեն կապ են հաստատել փոխադրող ավիաընկերության հետ, չվերթը չեղարկվել է, քանի որ Հայաստանի տուր ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները: Ռաֆայել Մովսեսյանը նշեց, որ իրենք մշտապես կապի մեջ են թե փոխադրողի, թե Հուրգադայում մնացած քաղաքացիների հետ: