25.07.2019|
13:14
«Փաստը» գրում է. «Ռուսաստան արտագաղթող հայաստանցիների թիվը 2019–ին կտրուկ ավելացել է։ Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է «Գայդար» ինստիտուտի փորձագետների կողմից։ Տվյալները վերցված են ՌԴ պետական վիճակագրական ծառայության պաշտոնական աղբյուրներից։ Հետազոտության մեջ նշվում է, որ Ռուսաստան ամենաշատ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ 2019-ի հունվար–ապրիլին Հայաստանից Ռուսաստան է անել 12,8 հազար մարդ։ Մինչդեռ 2018 այդ ցուցանիշը կազմել էր 4,9 հազար դրամ։ Վերջին 5 տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ հենց 2019–ին են հայաստանցիներն արտագաղթել Ռուսաստան։ 2017–ի հունվար-ապրիլին 2,4 հազար մարդ էր արտագաղթել, 2016–ին՝ նույնքան, 2015–ին՝ 6,4 հազար, իսկ 2014–ին՝ 5,8 հազար։