-
24.07.2019|
00:00
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի հրապարակմանը՝ «Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումների մասին» և նշել, որ գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը․ «Ըստ «Հայկական ժամանակի»՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բայց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:
-
23.07.2019|
23:54
Խոսքն ու մամուլը Հայաստանում ազատ են և միշտ, բոլոր ժամանակներում էլ ազատ են եղել բովանդակությունն ազատ չէ՝ լրագրողների հետ զրույցում ասաց սցենարիստ, լրագրող Տիգրան Պասկևիչյանը:
-
23.07.2019|
23:53
Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ՝ գրում է «Парламентская газета» թերթը:
-
23.07.2019|
23:52
Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ, նա կդառնա վարչապետ: «The Gurdian»-ը գրում է, որ Ջոնսոնը պաշտոնը կստանձնի հուլիսի 24-ին:
-
23.07.2019|
23:49
Հայտնի է դարձել Ուկրաինայի հնարավոր վարչապետի անունը, գրում է ուկրաինական «Левый берег» պարբերականը՝ նշելով Ազգային բանկի ղեկավարի նախկին տեղակալ Վլադիսլավ Ռաշկովանի անունը, որը երկիրը ներկայացնում է ԱՄՀ-ում:
-
23.07.2019|
23:48
Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
-
23.07.2019|
23:47
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ Իսլամբադը կհրաժարվի միջուկային զենքից, եթե նույնն անի Նյու Դելին, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը:
-
23.07.2019|
23:46
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվում Չինաստանի պետական Zhuhai Zhengrong Co Ltd ընկերության դեմ, որը շարունակում է նավթ գնել Իրանից:
-
23.07.2019|
23:44
Անհրաժեշտ է մի օրենք ընդունել, որը կկարգավորի Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կկարգավորի ուկրաինացի երաժիշտների ելույթները ագրեսոր երկրում՝ ասել է «Օկեան Էլզի» ռոք խմբի ղեկավար և արդեն Գերագույն Ռադայի պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը:
-
23.07.2019|
23:38
Քայլիստները մեզ սեւ հռչակեցին,հետո դավադիր ուժեր փնտրեցին Արցախում, իսկ այժմ ներքին թշմամու կերպարը կարում են ՍԴ-ի վրա։ Մեր պետությունը չունի ռեսուրս իրեն նման շռայլություն թույլ տալու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։