ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին` ժամը 19։00-ին, «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի կունենա «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։
Ռուսաստանի խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ պատրաստվում են առաջարկ ներկայացնել, ըստ որի` կքննարկվի վրացական գինիների և ջրի` ՌԴ մատակարարման հարցը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։
Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի երդմնակալության պահից՝ նրա վարչակազմի հաջողված տնտեսական քաղաքականության շնորհիվ՝ վկայում են կիրակի հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել էր Langer Research Associates սոցիոլոգիական ծառայության կողմից АВС հեռուստաընկերության և The Washington Post պարբերականի պատվերով:
ԱՄՆ-ը Թեհրանին նախազգուշացրել է Իրանի դեմ «սահմանափակ գործողության» հնարավորության մասին՝ հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալիին:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10:00-16:00 Բաբաջանյան փ. 9 շենքը,
11:00-12:00 Շիրազի փ. 48, 50, 52 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրում հուլիսի 8-ին հանդիպել է Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ:
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...