05.07.2019|
14:00
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: Այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, հիմա 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս բարձրացել է 50 դրամով՝ 550 դրամից դարձել է 600 դրամ: