03.07.2019|
20:33
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր քննիչներին անկախ և ինքնուրույն է պահում, ինչն էլ դուր չի գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և նա չի կարողանում քննիչների նկատմամբ որևէ կոշտ քայլ ձեռնարկել: Իրավիճակից դուրս գալու համար ՀՀ գլխավոր դատախազը որոշել է այլ տիրույթում պայքար տանել և օրենքով հասնել քննիչների հանդեպ առավելության: