Հունիսի 27-ին կարկտահարություն հետևանքով տուժել են Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։
Վաշինգտոնը պետք է Փհենյանին «նոր առաջարկ» անի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը՝ ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասնակիցները Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ընտրեցին ԵԽ գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն տեղակացրել է. «Քվեարկությանը մասնակցեց 274 խորհրդարանական։
«Մեծ քսանի» գագաթաժողովին մասնակցելու համար Օսակա ժամանած Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իին ասել է, որ Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գաղափարի ջատագով է:
Պարսից ծոցում Իրանի ենթադրյալ ագրեսիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ հրապարակեց նոր ծրագիր, որ ստացավ «Սենտինել» անունը և ենթադրում է ԱՄՆ գործընկերների ներգրավում Օրմուզի նեղուցով անցնող նավերի անվտանգության ապահովման համար՝ գրում է Լառա Սելիգմանը The Foreign Policy-ում:
Հին, մեծ կուսակցության փոխնախագահի թեկնածու Սառա Պեյլինը մեծ աղմուկ հարուցեց, երբ վստահ հայտարարեց, որ Վրաստանի տեղը ՆԱՏՕ-ն է, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է պատերազմի Ռուսաստանի հետ:
Այս օրերի մարզական ամենախոշոր իրադարձությունը մնում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը շատ արագ անցավ խմբային փուլն ու փլեյօֆյան հանդիպումների դռանն է։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...