Գործողությունները, որ ԱՄՆ-ն ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հնդկաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը փորձել է մեղմել երկու երկրների առևտրային ոլորտում առաջացած լարվածությունը: Դելիում, Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում Պոմպեոն որոշ հնարավորություններ է նշել վեճերիը հարթելու համար, որ առաջացել են առևտրային տուրքերը բարձրացնելու հետևանքով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե փորձելու են համոզել ԱՄՆ-ին և Իրանին հետ կանգնել վտանգավոր գծից և իրավիճակը կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, որ «ենթադրում է դադարեցնել վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականությունը»:
Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ: Նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, որ նրանք ցանկացել են վաճառել պատմական նշանակության 2 Ավետարան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 4-7-ը կայանալու է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...