-
26.06.2019|
11:16
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդը» նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
-
26.06.2019|
11:15
«Փաստը» գրում է. «Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման արդյունքում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Աժ:
-
26.06.2019|
11:14
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ հնարավոր չէ այնպիսի Հարկային օրենսգիրք մշակել, որի բոլոր դրույթները բոլորին կբավարարեն և հնարավոր չէ, որ բոլորի առաջարկներն ընդունվեն:
-
26.06.2019|
11:13
«Ժողովուրդը» գրում է. «Նախօրեին ԵԽԽՎ-ում 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց ՌԴ պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը:
-
26.06.2019|
11:12
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ ԱՄՆ-ին թույլ չի տալ օգտագործել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները` Իրանին հարված հասցնելու համար:
-
26.06.2019|
11:11
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու թեկնածու է առաջադրել։ Թեկնածուներից մեկն Էդգար Ճաղարյանն է, որն «Իմ քայլը» դաշինքի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն պատգամավոր չի դարձել:
-
26.06.2019|
11:10
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով՝ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը:
-
26.06.2019|
11:09
Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքը՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձևաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները:
-
26.06.2019|
11:09
Երուսաղեմում հանդիպել են ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոիր բեն Շաբաթը: Նրանց ողջունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
-
26.06.2019|
11:08
Չինաստանը Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունում ներգրավված կողմերին զսպվածության կոչ է արել: