-
26.06.2019|
11:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին կտրուկ հայտարարություններ ու արդեն վիրավորանքներ են փոխանակում: Երբ Ռուհանին հայտարարեց, որ Սպիտակ տանը «մտավոր հետամնացություն» է, Թրամփը Թվիթերում սպառնաց «կործանարար ուժ» կիրառել Իրանի դեմ:
-
26.06.2019|
11:03
Հունիսի 24-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 5-րդ ալիքին հարցազրույցից արդեն ակնհայտ էր՝ ինչ որոշում է հրապարակելու երեկ վերաքննիչ դատարանը: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ հարցազրույց չէր տալիս, իսկ 5-րդ ալիքում բացվեց ըստ ամենայնի:
-
25.06.2019|
23:17
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը: Սա անթույլատրելի է: Ռոբերտ Քոչարյանը, իմ խորին համոզմամբ, քաղաքական բանտարկյալ է այլևս»:
-
25.06.2019|
23:16
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։ Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։ Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։
-
25.06.2019|
23:15
Պարզ էր՝ ինչ է լինելու, ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը եղել է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:
-
25.06.2019|
23:14
ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով երկրի բյուջեի տարեկան շուրջ 45 մլրդ դրամի կորուստները նախատեսում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ՝ հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից մեկը:
-
25.06.2019|
23:13
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է վեհաժողովում աշխատանքը դադարեցնելու մասին: Պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը՝ ասել է, որ դա արվում է ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի: Պատվիրակությունը դիմել է Գերագույն Ռադային՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շտապ ուսումնասիրել հետագայում ԵԽԽՎ-ին Ուկրաինայի մասնակցության հարցը:
-
25.06.2019|
23:12
73 կողմ, 32 դեմ՝ Աժ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։
-
25.06.2019|
23:11
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
-
25.06.2019|
23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավարար լիազորություններ ունի առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: