-
25.06.2019|
23:09
ԱՄՆ-ի՝ Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը՝ Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
-
25.06.2019|
23:09
Դատարանն այսօր բավարարեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանելու միջնորդությունը, որ ներկայացրել էր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Մեղադրող կողմը որոշման դեմ չառարկեց:
-
25.06.2019|
23:08
Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեն։ «94 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ ձայներ չեն եղել», - քվեարկությունից հետո հայտարարել է խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին:
-
25.06.2019|
23:07
Եթե դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
-
25.06.2019|
23:07
«ՎԵՏՕ» շարժումը բախելու է բոլոր քաղաքական ուժերի դռները՝ Մատենադարանի մոտ հայտարարեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
-
25.06.2019|
23:06
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:
-
25.06.2019|
23:05
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնար: Մեկուսարանի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նրանք վանկարկում են «Քոչարյան հերոս»։
-
25.06.2019|
23:02
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերն ընդգծել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի սերտ համագործակցությունը, ուղենշել առավել ընդլայնելու քայլերը:
-
25.06.2019|
22:58
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը փոխանցեց, որ վճռաբեկ ատյանում կվիճարկեն վերաքննիչի որոշումները։
-
25.06.2019|
22:58
Դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։