Հաշված օրերից՝ հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի բացառիկ համերգը:
Հանրապետության տարածքում` մինչև հունիսը 26-ը հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով:
Չգիտեմ հեգնանք կդիտարկվի, թե ոչ, բայց հայ-ռուսական հարաբերություններն իսկապես փայլուն են։ Էլ որ երկրում է հնարավոր խոսել փայլուն հարաբերությունների մասին, բայց միջազգային կարևոր հարթակում բառիս բուն իմաստով «քցել» այդ երկրին։
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը.
Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին:
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում հունիսի 24-ին 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացվեց, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով.
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.ՙԵրեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սև ցուցակում են հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարները, Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Նրա «միլիարդավոր» իրանական ակտիվները կարգելափակվեն:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...