-
25.06.2019|
11:43
«Ժամանակը» գրում է. «Իշխանությունները Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնում հաստատելուց հետո մտադիր են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Նպատակը կառավարման նախագահական համակարգին վերադառնալն է: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր համար շատ հեշտ կլինի նախագահ ընտրվել լուրջ մրցակցության բացակայության պայմաններում»:
-
25.06.2019|
11:42
«Հրապարակը» գրում է. «ՔՊ-ում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։ Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։
-
25.06.2019|
11:41
«Փաստի» տեղեկություններով՝ չնայած ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ: Արտահերթ նիստերը կշարունակվեն մինչև հուլիսի 10-ը:
-
25.06.2019|
11:39
5-րդ ալիքին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է իշխանափոխությունից հետո դարձել իշխանությունների թիվ մեկ թիրախը: Ըստ Քոչարյանի՝ բազմաշետ հարց է:
-
25.06.2019|
11:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «Մեծ քսանյակի» շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է Սպիտակ տունը:
-
25.06.2019|
11:36
Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները ջախջախիչ պարտություն կրեցին: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իշխանության և ընդդիմության ձայների տարբերությունը ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ էր՝ հօգուտ ընդդիմության թեկնածուի:
-
25.06.2019|
11:35
Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ 5-րդ ալիքին հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
-
25.06.2019|
11:34
Ճապոնիայի ԱԳՆ-ն հերքել է Օսակա G20 գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի լուրերը:
-
25.06.2019|
11:32
Արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության և ռուսատյացության դրսևորումները՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
-
25.06.2019|
11:31
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում, Twitter-ում գրել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան: