Հայաստանի տարածքում հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակ է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և նշել, որ Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում, և ազգի զավակների սրտերը ի սփյուռ աշխարհի կապված են այս անգին գանձին:
Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը: 52 կգ քաշային կարգում հանդես եկող սամբիստ Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովին և դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն:
Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։
ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Օսակայում G20 գագաթաժողովի շրջանակներում նախատեսված չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Թվիթերի իր էջում` Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների արդյունքների մասին, որում առաջատարի դիրքում է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-13:00 Տիգրան Մեծի պող. 53 շենքը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները, Խորենացի փ. 17-30 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43-75 սեփական տները:
Ես շնորհավորում եմ մրցակցիս և հաջողություն եմ մաղթում: Այս ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ ժողովրդավարությունը մեր երկրում անկասկած է: Մաղթում եմ, որ Իմամօղլուն ղեկավարի Ստամբուլը և բոլոր ջանքերը ներդնի քաղաքին ու բնակիչներին ծառայելու համար:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...