-
24.06.2019|
13:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երիտասարդ, տաղանդավոր և նպատակասլաց երաժիշտներին հրավիրում է դառնալու նվագախմբի մեծ ընտանիքի անդամ: Նվագախումբը մշտական աշխատանք է առաջարկում երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագիտական հնարավորությունների զարգացմանը:
-
24.06.2019|
10:19
ԱՄՆ-ը պատրաստվում է նոր լուրջ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որ խանգարի միջուկային ծրագրի զարգացմանը՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
-
24.06.2019|
10:13
Հունիսի 23-ը պատմական և տոնական օր էր «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» համար. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգ։
-
24.06.2019|
10:11
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 250 հայ երիտասարդ հուլիսի 4-7-ը ուխտավորաբար կայցելի Արցախ` ծանոթանալու հերոսական երկրամասի հոգևոր-ազգային արժեքներին:
-
24.06.2019|
00:39
ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է: Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը՝ մասնավորապես նրա հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ:
-
24.06.2019|
00:38
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
-
24.06.2019|
00:37
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ.
-
24.06.2019|
00:37
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
-
24.06.2019|
00:36
Սպիտակ տունը տնտեսական ծրագիր է հրապարակել, որը կլուծի պաղեստինաիսրայելյան հակամարտությունը: 10 տարում Պաղեստինին, Եգիպտոսին, Հորդանանին և Լիբանանին կտրամադրվի 50 միլիարդ դոլար:
-
24.06.2019|
00:35
Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: