Չինաստանի նախագահ Սի Ձինպինը առաջին անգամ պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, որտեղ հանդիպելու է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինին՝ գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վերջին 14 տարում սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Հյուսիսային Կորեա, որի ղեկավարն անցած մեկ տարում չորս անգամ Պեկին է այցելել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին` ժամը 15.00-ից մինչև հունիսի 22-ը` ժամը 15.00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
«Հրապարակը» գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տևել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։
«Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը պարտադրել է մեր իշխանություններին, որպեսզի տեղի ունենա արդարադատության նախարարի փոփոխությունը՝ Արտակ Զեյնալյանը հեռացվի, և նրան փոխարինի Ռուստամ Բադասյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
«Փաստը» գրում է. «Կոպիրկին, դատավարություններ, ՍԴ դատավոր, Մխիթարյանի ամուսնություն. ահա վերջին օրերի դիսկուրսի ոչ ամբողջական ցանկը: Իսկ տնտեսություն, կարծես, չկա, առաջընթաց ծրագրեր, կարծես, չկան...
Արդարադատության նախարարին ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, որ նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի՝ արդարադատության նախարարությունում, ներկայացնելով նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուստամ Բադասյանը եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Հունիսի 19-ին Վաշինգտոնում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ՝ Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ երկուշաբթի հայտարարված որոշման շրջանակներում:
«Ժողովուրդը» գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...