19.06.2019|
21:39
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե 2019-ին ինչ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հատկապես, որ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ին զբոսաշրջությունը 17 տոկոսով աճել է, իսկ այս տարի արդեն 5, 35 տոկոսով է աճել, թեպետ դեռ սեզոնի պիկը չէ: