18.06.2019|
11:23
Ալբանիայում մի քանի տարի առաջ սկսված դատական բարեփոխումներից ու վեթինգից հետո այսօր Գերագույն դատարանի 17 դատավորներից երկուսն են մնացել: «Դատարանի բարձրադիր ամբիոնը հիմա ստվարաթղթե տուփերով է լցված, պատի ժամացույցը կանգնած է, նիստերի դահլիճը վերածվել է պահեստի», - պատմում է Financial Times-ի թղթակիցը, հավելելով՝ դատարանը գրեթե դադարեցրել է աշխատանքը, ներկայացված մոտ 30,000 գործերը սառեցվել են ու մնացել չքննված: