-
16.06.2019|
12:42
Ռուսաստանը կոչ է անում միավորել ջանքերը համաշխարհային տնտեսության մեջ արդարությունը վերականգնելու համար և հրաժարվել «մարտեր՝ առանց կանոններից՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում անցկացվող Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ:
-
16.06.2019|
12:41
ԱՄՆ-ի նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տնտեսական մեծ ճգնաժամ կլինի, եթե ինքը պարտվի 2020-ի նախագահական ընտրություններում:
-
16.06.2019|
12:39
Իտալացի թատրոնի ու կինոյի հանրահայտ ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին վախճանվել է 97 տարեկանում. Հռոմում՝ իր տանը։ Նա տևական ժամանակ հիվանդ էր և վերջերս վիճակը վատացել էր: Ձեֆիրելին երկու անգամ ՙԷմմի՚ մրցանակ է ստացել:
-
16.06.2019|
12:38
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «անօրինական գործունեությունը» Կիպրոսի ափերի բացառիկ տնտեսական գոտում (EEZ)՝ հաղորդում է Reuters- ը:
-
16.06.2019|
12:37
Ասիայի պետությունները պետք է տարածաշրջանում համընդհանուր, համալիր անվտանգության նոր կառույց ստեղծելու ուղիներ փնտրեն՝ Ասիայում փոխհամագործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:
-
16.06.2019|
12:36
Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
16.06.2019|
12:35
«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանը զինուժը հե՞տ է քաշել։
-
16.06.2019|
12:34
Կոռուպցիոն բացահայտումներ միշտ սպասվում են, ShantNews-ին հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
16.06.2019|
12:34
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինին ծննդյան օրվա առթիվ: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը:
-
16.06.2019|
12:33
Մարտական Դավիթ Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների ինժեներական աշխատանքներին, հրամանատարությանը տվել է հանձնարարականներ։