09.06.2019|
13:16
Այսօր Ղազախստանում նախագահի ընտրություններ են, գրանցված են 7 թեկնածուներ: Երկրում և սահմաններից դուրս կգործեն 10 հազար տեղամասեր: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին: Նախագահի ֆավորիտ է իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նշանակվել է երկրի նախագահ: