07.06.2019|
15:53
ՀՅԴ-ն շատ ուրախ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20 տարվա փոխարեն, վերջիվերջո, 25-30 տարվա մասին խոսեց, որովհետև հենց 25-30 տարի առաջ հիմք դրվեց բոլոր այն արատավոր երևույթներին, որոնք այսօր էլ, ցավոք, Հայաստանում դեռ վերացած չեն՝ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք «25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»։